Արդյո՞ք կորոնավիրուսի դեմ պատվաստումն անվտանգ է հղիների համար

25 մարտի, 2022  14:34

Կորոնավիրուսի դեմ պատվաստումը կապված չէ հղիության բարդությունների բարձր ռիսկի հետ, պարզել են Շվեդիայի Կարոլինսկի ինստիտուտի եւ Նորվեգիայի հանրային առողջության ինստիտուտի գիտնականները։

Հետազոտությանը մասնակցել է մոտ 160 000 հղի, ովքեր ծննդաբերել են 2021թ․ հունվարից մինչեւ 2022թ․ հունվարը, հայտնում է MedicalXpress-ը:

Հետազոտության մեջ ընդգրկված կանանց մեծ մասը պատվաստվել է 12-րդ շաբաթից հետո՝ համաձայն ընթացիկ առաջարկությունների, ընդ որում 95 տոկոսը ստացել է мРНК պատվաստանյութ (Pfizer-BioNTech կամ Moderna):

Փորձագետներն այդ կանանց մոտ չեն հայտնաբերել վաղաժամ ծննդաբերության, աճի հապաղման ռիսկ կամ հղիության ընթացքում կորոնավիրուսի դեմ պատվաստումից հետո նորածնի նեոնատալ խնամքի անհրաժեշտություն։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում